Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, իսկ Ուկրաինան Եվրոպայի հետ միասին պարտվել է. Օրբան

Ուկրաինան և Եվրամիությունը գրեթե պարտվել են հակամարտությունում, սակայն նրանք համարձակություն չունեն ընդունել դա և պատասխանատվություն ստանձնել հետևանքների համար, հայտարարել Է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

«Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, իսկ Ուկրաինան գրեթե պարտվել է այդ պատերազմում, Ուկրաինայի հետ միասին պարտվել է նաև Եվրոպան, միայն թե ոչ ոք համարձակություն չունի ընդունել դա և պատասխանատվություն կրել հետևանքների համար։

Փոխարենը, նրանք գործում են այնպես, կարծես այս պատերազմը հնարավոր է հաղթել, չնայած ճակատային գծում այն հնարավոր չէ: Անհրաժեշտ են դիվանագիտություն, հրադադար, խաղաղ բանակցություններ»,-ասել է Օրբանը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031