Փաշինյանը խոստանում է հինգ օր «պարականոն բառապաշար» չկիրառել

Շուրջ մեկամսյա հայհոյախոսություն պարունակող գրառումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը 5-օրյա դադար է խոստանում՝ առաջարկելով անցնել «բացառապես քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը»:

«Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս պահից մինչև հուլիսի 5–ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա», — «Ֆեյսբուքում»-ում գրել է Փաշինյանը:

Վարչապետի այս հայտարարությունը հետևում է երեկ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում ուժայինների աննախադեպ գործողությանը, երկու բարձրաստիճան հոգևորականների կալանավորմանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031