Skip to main content

ՀՀ ԱԱԾ տնօրեն է նշանակվել Անդրանիկ Սիմոնյանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել Անդրանիկ Սիմոնյանը: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ինհոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- նշված է վարչապետի ստորագրած որոշման մեջ: 

Հունիսի 18-ին  վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Աբազյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031