Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Խիմկիի քաղաքային շրջանի նախկին փոխղեկավարի նկատմամբ

Խիմկիի քաղաքային շրջանի նախկին փոխղեկավար Նիկոլայ Մինաևի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հաղորդում է «Կոմերսանտը»։

Ռուսաստանի ՆԳՆ համապատասխան տվյալների բազայում գտնվող քարտի համաձայն՝ նախկին պաշտոնյան հետախուզվում է քրեական հոդվածով։

ՆԳՆ կայքում չի նշվում, թե Ռուսաստանի Քրեական օրենսգրքի որ հոդվածով է հետախուզվում պարոն Մինաևը։

Shot Telegram ալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Խիմկիի նախկին փոխղեկավարը «մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ»։

Ալիքի հաղորդագրության մեջ պնդվում է, որ Նիկոլայ Մինաևը «մոտ երկու շաբաթ չի ներկայացել աշխատանքի» Խիմկիի վարչակազմում, «պաշտոնապես հրաժարական է տվել մի քանի օր առաջ» և «լքել է Ռուսաստանը քրեական գործի հարուցումից հետո»։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031