Պարոն Քոչարյան, Ձեր նման ապոլիտիկ անձն է 1998-ից սկսել ապականել ՀՀ-ի քաղաքական դաշտը, Ձեր նման անձակենտրոն մարդուց է սկսվել ՀՀ-ի քաղաքական կյանքի կազմաքանդումը․ Աշոտյան

Պարոն Քոչարյան, Ձեր նման ապոլիտիկ անձն է 1998-ից սկսել ապականել ՀՀ-ի քաղաքական դաշտը, Ձեր նման անձակենտրոն մարդուց է սկսվել ՀՀ-ի քաղաքական կյանքի կազմաքանդումը։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցին։

«Պարոն Ռոբերտ Քոչարյան,

Քանի որ Դուք այդպես էլ չեք հանգստանում ( Հ1-ի հարցազրույցը վկա), իմացեք, որ Նիկոլն իրականում Ձեր իրավահաջորդն է։

Ինչու՞ ( խաղարկային էմոցիայի տակ կզարմանան Ձեր աջակիցները):

Շատ պարզ:

Ձեր նման ապոլիտիկ անձն է 1998-ից սկսել ապականել Հայաստանի քաղաքական դաշտը:

Ձեր նման անձակենտրոն մարդուց է սկսվել Հայաստանի քաղաքական կյանքի կազմաքանդումը։

Դուք եք հակահամակարգային քաղաքականության կնքահայրը մեր երկրում։

Ու այո, իմ կարծիքով, մենք էլ ենք մեղավոր Ձեր սխալների մեջ:

Որ օգնել ենք Ձեզ։ Որ աջակցել ենք։ Որ սեփական շահը ստորադասել ենք։ Որ Ձեր նմանին դարձրել ենք նախագահ։

Դուք չարի կրողն եք, ու չարի վերջը միայն Ձեզանով դնել չեք կարող։

Դուք անցյալի ուրվական եք, որ կոմունիզմի ուրվականի նման ՝ ապագա չունի։

Աստված առաջ, անցեք խորհրդարան, միասնական ուժերով Նիկոլի վերջը վերջապես տվեք, եւ հետո գնացեք նաեւ Դուք (վաղուց էր պետք)։

Չաո, միստեր սեկոնդ Պռեզիդենտ»,-գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930