Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչքի ունի Բաքվում գործող, այսպես կոչված, «Երևանի ադրբեջանական թատրոնը»․ Նարեկ Կարապետյան

Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչքի ունի Բաքվում գործող, այսպես կոչված, «Երևանի ադրբեջանական թատրոնը»։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ «Երևանի ադրբեջանական թատրոնը» վերջերս վերակառուցվել է, և մասնաշենքերից մեկի բացումն ընդամենը 4 ամիս առաջ է եղել։

«Ֆինանսավորումը կատարվում է Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից, բացմանը ներկա է եղել Ադրբեջանի մշակույթի նախարարը»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ որ Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր է ճանաչվել։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930