Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հորդորել է իր անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հորդորել է իր անունը չշահարկել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ հրապարակելով Աջապահյանի հայտարարությունը:«Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում»,- հայտարարել է Աջապահյանը։

Աջապահյանի այս հայտարարությանից հետո միայն«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի առաջարկին` արքեպիսկոպոսին առաջադրել վարչապետի թեկնածու, արձագանքել է նաև ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ հստակեցնելով, որ պատրաստ է միանալ նրա թեկնածությամբ անվստահության գործընթացին միայն Վեհափառի և անձամբ Միքայել Աջապահյանի համաձայնության պարագայում։

«Հակառակ դեպքում ակնկալում ենք, որ Տ.Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ նախաձեռնությանը միացած պատգամավորները կմիանան արդեն իսկ մեկնարկած գործընթացին՝ ստորագրելով «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնության տակ։ 

Վերահաստատում ենք, որ մեր նպատակը Հայաստանի Հանրապետության ազատագրումն է՝ ակնկալում ենք նույն մոտեցումը մյուս դերակատարներից։Երկու հնարավոր զարգացումների պարագայում էլ մեր դիմումը Ազգային Ժողով անհրաժեշտ է մուտք անել 54 պատգամավորների ստորագրության պարագայում»,- գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30