Բրիտանիայի թագավորը այս տարվա վերջին կընդունի Թամփին պաշտոնական այցի շրջանակում

Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ III-ը այս տարվա վերջին կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնական այցի շրջանակում, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Բուքինգհեմյան պալատին։

Թրամփն ընդունել է Չառլզ III-ի հրավերը դեռ փետրվարին, ինչը ԱՄՆ նախագահին դարձրել է մեր ժամանակների առաջին ընտրված քաղաքական առաջնորդը, որին բրիտանական միապետն ընդունել է երկու պետական այցերով։

Սակայն Մեծ Բրիտանիան չի նշել ամսաթիվը, որը նվիրվելու է երկու երկրների սերտ կապերին եւ տարբերվելու է ճոխությամբ եւ հանդիսավորությամբ։

«Նորին Մեծությունը ծանոթ է նախագահ Թրամփի հետ երկար տարիներ եւ անհամբերությամբ սպասում է նրան եւ առաջին տիկնոջը այս տարեվերջին ընդունելու հնարավորությանը»,- ասել է պալատի ներկայացուցիչը։

Մեծ Բրիտանիայի պետական այցելությունները սովորաբար ներառում են ուղեւորություն կառքով Լոնդոնի կենտրոնով եւ ճոխ պետական խնջույք։ Անցած շաբաթ բրիտանացի ներկայացուցիչներն անձամբ են Սպիտակ տուն տարել «Manu Regia» պաշտոնական հրավերը, որն ազդարարել է գալիք այցի ֆորմալ պլանավորման սկզբի մասին՝ ստույգ ամսաթվի հաստատմամբ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30