Թրամփը հայտարարել է, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները ոչնչացված են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Truth Social-ում հայտնել է, որ Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտները ամենամեծ վնասն են կրել ԱՄՆ ռազմական գործողության արդյունքում։

«Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին մոնումենտալ վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները։ Ոչնչացումը ճիշտ տերմինն է», — գրել է նա։

«Ամենամեծ վնասը հասցվել է գետնի մակարդակից շատ ցածր։ Ուղիղ նշանակետին», — հավելել է պետության ղեկավարը։

Հունիսի 22-ի գիշերը նախագահ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ զինված ուժերը հաջողությամբ հարձակվել են Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։ Նա ասել է, որ Թեհրանը պետք է համաձայնի դադարեցնել հակամարտությունը։ Իսրայելը հունիսի 13-ից ամեն օր հարվածներ է հասցնում Իրանին՝ որպես Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված գործողության մաս։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30