«Հրապարակ». Վախեցել են, որ Տաշիրից Երևան կգան՝ Սամվել Կարապետյանին աջակցելու

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Սամվել Կարապետյանի ծննդավայր Տաշիր քաղաքից դեպի Երեւան եկող ճանապարհի վրա ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել, բազմաթիվ ոստիկանական մեքենաներ են շրջել, ստուգել են դեպի Երեւան գնացող բազում մեքենաների, ուղեւորներից ճշտել՝ ուր են գնում, ինչ նպատակով:

Փաշինյանը Կարապետյանի դեմ գործի է դրել պետական ողջ մեքենան, ըստ ամենայնի` վախեցել է, որ Կարապետյանի հայրենակիցները կշտապեն Երեւան՝ ի աջակցություն նրա բողոքի ձայն կբարձրացնեն:

Նշենք,որ երեկ հարյուրավոր քաղաքացիներ Կարապետյանի որդու եւ դստեր կոչով հավաքվել էին դատարանի առջեւ եւ պահանջում էին անհապաղ ազատ արձակել գործարարին»։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30