Դատարանը քիչ առաջ հրապարակեց գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը։ Դատարանը բավարարել է ՔԿ միջնորդությունը․ գործարարին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել։
Ինչպես արդեն հայտնել ենք, Քննչական կոմիտեն գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Նշենք, որ ԱԱԾ աշխատակիցները երեկ խուզարկել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը։
Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։
«ՀՀ-ում քաղաքական գործունեություն կարող է ծավալել յուրաքանչյուր անձ: Բայց եթե մի կողմ է դրվում քաղաքական գործունեությունը, մյուս կողմում դրվում է «իր ձևով» մասնակցությունը, ՀՀ-ն կկասեցնի ցանկացածի՝ «իր ձևով» որևէ հարց լուծելը»,- հայտարարել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ քննչական մարմինները գործողությունների վերաբերյալ կտան համապատասխան գնահատական:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքի էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, թե հասունացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ազգայնացնելու պահը: