Մեզ համար ազգային արժեքը պետականությունն է, լեզուն, իսկ ձեզ համար՝ ձեր թիմակիցների գողոնը. Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում անդրադարձավ ՀՀ վարչապետի՝ ՀԷՑ-ի ազգայնացման մասին հայտարարությանը և դրանից հետո ԱԺ ամբիոնից ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին, որում նա խոսել էր ազգային արժեքների շուրջ միավորման մասին:

«Այսօր, երբ հայտարարվեց, որ պետք է առաջ շարժվենք ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացով, ճիշտն ասած, մտքումս հետևյալը հայտնվեց՝ կարո՞ղ է մեր ընդդիմադիր գործընկերները, օրինակ, ասեն, որ ՀԷՑ-ն ազգային արժեք է և թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջով է այդպիսի բան հայտարարել իշխանությունը։ Մտքումս դա աբսուրդ էր թվում, մինչև կարդացի ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի գրառումը։

Մեզ համար ազգային արժեքներն իրականեն և դա պետականությունն է, լեզուն է, ազգային շահերն են, իսկ ահաձերքաղաքական հոսանքիհամարազգայինարժեքըձերթիմակիցների գողոննէ, իրենց զավթած կառույցներն են։

Ո՞րն է հիմա ազգային արժեք՝ հարցնում եմ: Հայ Առաքելական Եկեղեցին անառարկելիորեն ազգային արժեք է: Մեզ համար նորմա՞լ է, որ մեր ազգային արժեքի գլուխը, ըստ այդ ազգային արժեքի Կանոնագրքի, պետք է լինի կուսակրոն, բայց կուսակրոն չէ: Սա նորմա՞լ է: Կեղծիքը հայկական ազգային արժե՞ք է»,- ասաց Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ նույն տրամաբանությամբ՝ եթե ՀԷՑ-ում կա խնդիր, ընդ որում՝ անլուծելի, ուրեմն պետությունը կլուծի այդ խնդիրը:

Ռուբինյանը հարց ուղղեց՝ ակնկալելով հստակ պատասխան ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից և հետաքրքրվելով՝ արդյոք կարելի՞ է եզրակացնել, որ Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարությունը կիսում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կարծիքն առ այն, որ Հայաստանին պետք է ռազմական հեղաշրջում:

«Սա նորմա՞լ է, թե՞ նորմալ չէ»,- դիմելով Արծվիկ Մինասյանին՝ ասաց Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ ուղիղ կապ կա կեղծիքի ու ռազմական հեղաշրջում ցանկանալու միջև:

«Որովհետև եթե քո արժեհամակարգը հիմնված է կեղծիքի վրա, երբ դու ակնկալում ես, որ քեզ պետք է ասես Վեհափառ, բայց դու կուսակրոնության ուխտը խախտում ես, կամ երբ ակնկալում ես, որ մարդիկ պետք է գան քեզ ասեն՝ Աստված օգնական, սրբազան հայր՝ իմանալով, որ քեզ Աստծո օգնությունը պետք չէ, որովհետև այն բանը, ինչի համար քեզ պետք է Աստծո օգնություն լիներ՝ կուսակրոն լինելը չես պահել, դու սկսում ես հակվել տարատեսակ բաների, օրինակ՝ ռազմական հեղաշրջում ցանկանալ: Եկեղեցին մեզ համար սրբություն է, այն պետք է ղեկավարի մարդ, որը իր տված ուխտը պահել է»,- նշեց Ռուբինյանը:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30