Skip to main content

Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի արտգործնախարարներն ուրբաթ կհանդիպեն Իրանի արտգործնախարարի հետ

Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաեւ Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, ուրբաթ Ժնեւում կհանդիպեն Իրանի արտաքին գործերի նախարարի հետ, հաղորդել են համաշխարհային գործակալությունները՝ հղում կատարելով եվրոպացի անանուն դիվանագետին։

Արտաքին գործերի նախարարները կփորձեն գտնել իսրայելա-իրանական հակամարտության ներկա թեժ փուլից դուրս գալու ուղիներ:

Ինչպես տեղեկացրել է բրիտանական PA Media գործակալությունը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեւիդ Լեմին առաջիկայում Վաշինգտոնում կհանդիպի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031