Xiaomi էլեկտրական ավտոմեքենան նոր ռեկորդ է սահմանել

Xiaomi SU7 էլեկտրական սեդանը պաշտոնապես սահմանել է սերիական էլեկտրական ավտոմեքենաների նոր բացարձակ շրջանի ժամանակի ռեկորդ Գերմանիայի հայտնի Նյուրբուրգրինգի մրցարշավարանում՝ 7 րոպե 4,957 վայրկյան, գերազանցելով ոչ միայն Porsche Taycan GT-ի կողմից սահմանված նախորդ ռեկորդը (7 րոպե 7,55 վայրկյան), այլև պայմանականորեն սերիական Rimac Nevera-ի ցույց տված ժամանակը (7 րոպե 5,298 վայրկյան), գրում է Drom.ru-ն։

Նոր ռեկորդը սահմանել է պրոֆեսիոնալ մրցարշավորդ Վինսենթ Ռադերմեկերը՝ Xiaomi SU7-ի ղեկին՝ 1548 ձիաուժ առավելագույն շարժիչի հզորություն զարգացնող երեք շարժիչով Ultra մոդիֆիկացիայով։ Գերմանիայի և Ավստրիայի TÜV տեխնիկական վերահսկողության կազմակերպության հատուկ հրավիրված տեսուչների հսկողության ներքո, ովքեր վերահսկել են բոլոր անհրաժեշտ պայմանների պահպանումը և պաշտոնապես հավաստագրել են արդյունքը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

- Այս թեմայով -