ԱՄՆ-ը որեւէ նշան չի տեսնում,որ Իրանը կարող է գրոհել ամերիկյան բազաները. NBC

Միացյալ Նահանգները որեւէ նշան չի տեսնում, թե Իրանը կարող է մոտ ապագայում գրոհել Մերձավոր Արեւելքում գտնվող ամերիկյան բազաները, տեղեկացրել է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ երկու ամերիկացի պաշտոնյաների։

«Իրանը պատրաստ է հարվածել Մերձավոր Արեւելքում գտնվող ամերիկյան բազաներին եւ ռազմական օբյեկտներին, եթե ցանկանա… սակայն չկա որեւէ նշան, որ դա տեղի կունենա մոտ ապագայում»,- հեռուստաալիքին ասել են երկու անանուն ամերիկացի պաշտոնյաներ։

Ինչպես NBC-ին հայտնել են պաշտոնյաները, ԱՄՆ ռազմաբազաների դեմ Իրանի կամ նրա «կողմնակիցների» կողմից գրոհի մտավախությունները մեծացել են այն բանից հետո, երբ Իսրայելը անցյալ շաբաթ սկսեց հարվածել Իրանին: Հեռուստաընկերությունը հայտնել է, որ ԱՄՆ ռազմաբազաներն ու ռազմական օբյեկտներն արդեն մի քանի ամիս բարձր պատրաստվածության վիճակում են եղել:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930