Ֆորդոյի օբյեկտը ոչնչացնելու համար Իսրայելին հարկավոր է ռումբ, որը միայն ԱՄՆ-ը ունի. NYP

GBU-57A/B գերծանր ռումբը, որն ունի միայն Միացյալ Նահանգները, անհրաժեշտ է Իսրայելին Ֆորդոյում գտնվող Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտը ոչնչացնելու համար։ Այս մասին տեղեկացրել է New York Post-ը՝ հղում կատարելով սպառազինությունների ոլորտի փորձագետներին:

Ֆորդոյի միջուկային օբյեկտը գտնվում է լեռան մեջ՝ մոտ 90 մետր խորքում, դրա ոչնչացման համար անհրաժեշտ են ռումբեր, որոնք կարող են ոչնչացնել մեծ խորություններում գտնվող օբյեկտներ:

«ԱՄՆ-ը վերահսկում է ե՛ւ ինքնաթիռը, ե՛ւ զինամթերքը։ Դա կլինի ամերիկյան ռմբակոծիչ եւ ամերիկյան ռումբ»,- պարբերականը մեջբերել է Վեսթ Փոյնթի ԱՄՆ ռազմական ակադեմիայի քաղաքային պատերազմի ուսումնասիրությունների ղեկավար Ջոն Սփենսերի խոսքերը։ Ռումբը «որոշակի տարածություն է փորում գետնի խորքում», ապա պայթում է, ինչը թույլ է տալիս հասնել ստորգետնյա կառույցներին: Նման զինամթերքի արժեքը գերազանցում է 500 մլն դոլարը, քաշը կազմում է 15 տոննա: Այն կարող են կրել միայն B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչները, որոնք Իսրայելը չունի:

Wall Street Journal-ի տվյալներով՝ 2013թ. ԱՄՆ ՌՕՈւ-ն ուներ նման 20 զինամթերք։ Վաշինգտոնը հրաժարվել է փոխանցել դրանք դաշնակիցներին, ներառյալ Իսրայելին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031