Skip to main content

Արցախցիներին տրվելիք բնակվարձից ոչ մի նորություն. ինչպե՞ս են մարդիկ ապրելու վարձով. հանրային գործիչ

Արցախցիներին տրամադրվելիք մայիս ամսվա բնակվարձից ոչ մի նորություն… Այս մասին գրել է արցախցի հանրային գործիչ Լիաննա Պետրոսյանը:

«Մարդիկ փաստացի հայտնվել են զբաղեցրած վարձով բնակարաններն անհապաղ ազատելու խնդրի առջեւ (արդեն գրեթե մեկ շաբաթ այս մասին ստանում եմ անթիվ-անհամար նամակներ, զանգեր)։

Դրան զուգահեռ ՀՀ հարավային սահմանից ներգաղթի ալիքը կամաց-կամաց թափ է առնում։

Ի՞նչ է լինելու ՀՀ պաշտպանության ներքո գտնվող հարյուր հազարավոր փախստականների հետ, ինչպե՞ս պիտի մարդիկ շարունակեն ապրել այդ վարձով բնակարաններում, երբ դրսից ավելի վճարունակ մեծաթիվ մարդիկ են հայտնվելու…

Ո՞ւր է Արցախից տեղահանվածների սոցիալական բարելավված վիճակը»,- գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31