Իրանում վարչակարգի փոփոխությունը ԵՄ համաձայնեցված դիրքորոշման մաս չի կազմում. Եվրահանձնաժողով

Իրանում վարչակարգի փոփոխությունը Եվրամիության երկրների կողմից Թեհրանի հանդեպ համաձայնեցված դիրքորոշման մաս չէ, տեղեկացրել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անվար ալ-Անունին Բրյուսելում կայացած ճեպազրույցում։

«Իրանում վարչակարգի փոփոխությունն այդ երկրի հանդեպ ԵՄ համաձայնեցված դիրքորոշման մաս չէ»,- ասել է նա։

Միաժամանակ, ալ-Անունին ընդգծել է, որ «Եվրոպան միշտ հստակ հայտարարել է, որ Իրանը երբեք չպետք է ստեղծի կամ ձեռք բերի միջուկային զենք», քանի որ դա «սպառնալիք կդառնա ողջ տարածաշրջանի համար»։

Նա նաեւ տեղեկացրել է, որ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը «սերտ կապի մեջ է ամերիկյան կողմի հետ Իրանի իրավիճակի վերաբերյալ։ Նա պնդել է, որ այդ շփումները «ներառում են լիցքաթափման եւ միջազգային իրավունքի պահպանման կոչեր»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930