Հայաստան-Լյուքսեմբուրգ. ոլորտային համագործակցության հեռանկարներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն Դը Մյույզերին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից:

նախարարի տեղակալը ողջունել է դեսպանի այցը նախարարություն՝ կարևորելով բարեկամական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև:

Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Այս համատեքստում, մասնավորապես, ընդգծվել է միջբուհական համագործակցությունը զարգացնելու, համապատասխան կառույցների համագործակցությամբ համատեղ համերգային ծրագրեր իրականացնելու, ֆեդերացիաների ակտիվ փոխգործակցությամբ մրցաշարեր կազմակերպելու հնարավորությունը:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ներկայում Հայաստանի կրթական բոլոր մակարդակներում իրականացվում են բարեփոխման ծրագրեր, և այս համատեքստում կարևոր է նաև այլ երկրների փորձի ուսումնասիրումն ու համագործակցությունը: Նա ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որը ՀՀ բուհերի միջազգայնացման հեռանկարներ կբացի և կնպաստի նաև օտարերկրյա ուսանողների՝ ՀՀ բուհերի նկատմամբ հետաքրքրության աճին:

Անդրադարձ է եղել նաև «Էրազմուս+» ծրագրին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, Creative Europe նախաձեռնությանը՝ կարևորելով դրանց դերը միջազգային համագործակցությունն ամրապնդելու գործում:

Դեսպան Ալեն Դը Մյույզերն իր հերթին ներկայացրել է Լյուքսեմբուրգի կրթական, մշակութային, սպորտի ոլորտի առանձնահատկություններն ու կարևորել համատեղ ծրագրերի իրագործումն ու փորձի փոխանակումը:

Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30