Բրյուսովի ռեկտորը համալսարանը ղեկավարում է վրեժի, վախի և ճնշման մեխանիզմներով. Բաց նամակ

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում իշխանությունը վերածվել է անձնական հաշվեհարդարի գործիքի։ Այդ մասին ասվում է Armlur.am-ի ստացած բաց նամակում, որը ստացվել Վալերի Բրյուսովի անվան պետակա համալսարանի աշխատակազմից, որտեղ նկարագրում են, թե ինչ խայտառակ իրավիճակ է այնտեղ:

«Այսօր արդեն ակնհայտ է՝ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն իր տեղակալների Դոնարա Ղազարյանի և Գևորգ Հակոբյանի հետ համալսարանը ղեկավարում ոչ թե գիտական արժեքներով, այլ վրեժի, վախի և ճնշման մեխանիզմներով։

Արդեն իսկ տարբեր բարձրագույն ատյաններում դժգոհությունների, բողոքների, փաստերի ներկայացման վրա ռեկտորն արձագանքում է միայն արհամարհանքով։ Նրա մոտեցումը կարելի է ամփոփել հետևյալ ցինիկ արտահայտությամբ. «ԿԳՄՍ նախարարի հետ բարձր սարից թքած ունենք ձեր բողոքների վրա»։ Սա մի պաշտոնյայի խոսք չէ. սա վտանգավոր ինքնիշխանության հայտ է պետական կառույցների նկատմամբ։

Մարդիկ, որոնք տարիներ շարունակ նվիրված են եղել համալսարանի զարգացմանը, աշխատանքից ազատվում են առանց հիմնավոր պատճառների՝ միայն այն պատճառով, որ համարձակվել են հայտվել այդ եռյակի «սև ցուցակում» , կամ պաշտպանել ակադեմիական արդարությունը։ Հակառակ ձայները ճնշվում են անմիջապես։ Սա էլ է մեկ «պատիժ»՝ Գյուրջինյանի անձնական շահերից բխող վրեժի շղթայի մեջ։

Համալսարանը, որը պետք է լինի մտքի, վերլուծության և արժեքների կենտրոն, վերածվել է վախի մթնոլորտում գործող ապարատի։ Ռեկտորը գործում է՝ ասես գայլի երախում նստած լինենք՝ «տեսնեք՝ ոնց է մժեղներին կուլ տալիս»։ Մեկ առ մեկ «կուլ են գնում» անկախ, արժանապատիվ ու սկզբունքային մարդիկ։

Այս ամենը զուգորդվում է վախեցնելու, սպառնալիքների և համատարած լռեցման քաղաքականությամբ։ Մարդկանց բացեիբաց զգուշացնում են և հերթով, շարքով հայտնվում դռնից դուրս։ Իսկ համալսարանականները, ովքեր դեռ մնում են, ապրում են՝ սուր ատամների ստվերում, ակնկալելով, թե ում հերթն է լինելու հաջորդը։

Այս իրավիճակը պետք է ահազանգ լինի ոչ միայն համալսարանական համայնքի, այլ ամբողջ հասարակության համար։ Կրթական հաստատություններում չի կարող և չպետք է իշխի անձնական հաշվեհարդարի, քաղաքական շանտաժի կամ վախեցման մթնոլորտ։ Մենք պարտավոր ենք բարձրաձայնել, քանի դեռ Բրյուսովի անունը վերջնականապես չի խավարել վրեժխնդիր գիշատիչի ձեռքում։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30