ԱԶԲ ֆինանսավորմամբ ծրագրում կներառվեն Դալմայի այգիներում անտառապուրակ ստեղծելու էսքիզը և նախագիծը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունում քննարկվել է նաև Դալմայի այգիների մինչև 230 հա տարածքում անտառապուրակ ստեղծելու հարցը: Անտառապուրակի էսքիզը և նախագիծը կազմելու աշխատանքները կներառվեն Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման և Կոմիտասի այգու վերականգնման ծրագրում։

Այժմ նախապատրաստվում են տեխնիկական առաջադրանքը և մրցութային փաթեթը. բոլոր ընթացակարգերի գնահատմամբ՝ ակնկալվում է աշնանն արդեն ունենալ էսքիզային ու նախագծային աշխատանքներն իրականացնելու համար հաղթող ընկերություն։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930