Բաքվում ՌԴ դեսպանը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին

Մոսկվան սատարում է խաղաղությանը Հարավային Կովկասում, պատրաստ է աջակցել Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորմանը, հայտնել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

«Ռուսաստանի համար շատ կարեւոր է, որպեսզի Հարավային Կովկասում խաղաղություն լինի։ Եվ շնորհիվ Իլհամ Ալիեւի իմաստության ու նրա հարաբերությունների Վլադիմիր Պուտինի հետ այդ խաղաղությունն այժմ վերականգնվել է»,- հայտնել է Եվդոկիմովը BakuTV հեռուստաալիքի հարցազրույցում, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

Նրա խոսքով՝ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համաձայնության ձեռքբերումը խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ, եւ շահագրգռված է երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացով։

Դեսպանը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տրանսպորտային երթուղիների զարգացման, նրանց միջեւ սահմանազատման շարունակման համար։

Եվդոկիմովն ընդգծել է, որ Բաքվի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները ակտիվորեն զարգանում են, ինչի մասին վկայում է այն ​​փաստը, որ անցյալ տարի Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները հանդիպել են չորս անգամ, Պուտինը պետական ​​այց է կատարել Ադրբեջան, երկու երկրների վարչապետերը անցկացրել են երեք հանդիպում, եւ մշտական ​​կապ է պահպանվում փոխվարչապետեր Շահին Մուսթաֆաեւի եւ Ալեքսեյ Օվերչուկի մակարդակով։

Դիվանագետն ավելացրել է, որ ՌԴ-ն եւ Ադրբեջանը դաշնակցային հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30