Ցնցված ենք Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից. ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածների ընտանիքներին:

«Ցնցված ենք Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին այս սարսափելի ողբերգության կապակցությամբ։

Մեր մտքերը նրանց և ավստրիացի ժողովրդի հետ են»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Հաղորդվում է 11 զոհի մասին:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930