Մեքսիկայում ընդհատակյա լաբորատորիաներից առգրավել են 42 տոննա մետամֆետամին

Մեքսիկայի Միչոական նահանգում անվտանգության ուժերի համատեղ գործողության արդյունքում (ռազմածովային ուժերի գլխավորությամբ) հայտնաբերվել են թմրամիջոցների հինգ գաղտնի լաբորատորիաներ: Այդ լաբորատորիաներից առգրավվել է ավելի քան 42 տոննա մետամֆետամին:

«Ազգային անվտանգության ռազմավարության իրականացման շրջանակում Միչոական նահանգի Մադերո եւ Մորելիա համայնքներում հայտնաբերվել են հինգ օբյեկտներ, որոնք օգտագործվել են որպես գաղտնի լաբորատորիաներ մետամֆետամինի արտադրության համար։ Գործողության ընթացքում առգրավվել է մոտավորապես 42,24 տոննա մետամֆետամին»,- նշվել է անվտանգության մարմինների համատեղ հայտարարությունում, որը հրապարակվել է Մեքսիկայի պաշտպանության նախարարության կայքում։

Փաստաթղթում նշվել է, որ խուզարկությունների ընթացքում առգրավվել է 44 տակառ մեթիլամին՝ յուրաքանչյուրը 200 լիտր տարողությամբ, ընդհանուր առմամբ մոտ 8 800 լիտր պրեկուրսոր, ինչպես նաեւ սինթետիկ թմրանյութերի արտադրության համար նախատեսված տարբեր սարքավորումներ:

Իշխանությունների գնահատմամբ՝ հանցավոր խմբավորումներին պատճառված տնտեսական վնասը կազմել է մոտ 1,06 մլրդ պեսո (մոտավորապես 55,6 մլն դոլար՝ ներկա փոխարժեքով):

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30