ԱՄՆ-ում պահանջում են ստուգել Թրամփի և Էպշտեյնի գործի վերաբերյալ՝ Մասկի խոսքերը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատներ Սթիվեն Լինչը և Ռոբերտ Գարսիան պահանջում են ստուգել Իլոն Մասկի պնդումները, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իբր, ներառված է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործին վերաբերող փաստաթղթերում, որը մեղադրվում է սեռական շահագործման և անչափահաս աղջիկների հետ հարաբերություններ ունենալու մեջ: Այս մասին հայտնել է Axios պորտալը, որը ծանոթացել էԱրդարադատության նախարարությանը և Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) ուղղված նրանց նամակին։

Պորտալի տվյալներով՝ կոնգրեսականները կոչ են արել նախարարություններին «անմիջապես պարզել, թե արդյոք Էպշտեյնի գործում Թրամփի ներգրավվածության մասին մեղադրանքները ճշմարիտ են»: Նամակի հեղինակները Արդարադատության նախարարությունից խնդրել են ժամկետներ տրամադրել այդ նյութերը գաղտնազերծելու և հրապարակելու համար: Բացի այդ, նրանք պահանջել են բացատրություն, թե ինչու է Կոնգրեսին նախկինում ներկայացված տարբերակը պարունակում «նշանակալի կրճատումներ»:

Ինչպես նշել է Axios-ը, Լինչը և Գարսիան նաև խնդրել են տրամադրել հրապարակված տարբերակի պատրաստմանը մասնակցած աշխատակիցների ցուցակը և նշել, թե ինչ դեր է խաղացել Թրամփը դրանում: Կոնգրեսականների խոսքով՝ Մասկի խոսքերը «ենթադրում են, որ նախագահը կարող է ներգրավված լինել որոշման կայացման մեջ» այն մասին, թե որ փաստաթղթերը հրապարակել և որոնք՝ պահել հանրությունից: Նամակի հեղինակները նշում են, որ Թրամփին պաշտպանելու նպատակով այս նյութերի ամբողջական տարբերակի հրապարակումը խոչընդոտելու ցանկացած փորձ պահանջում է Կոնգրեսի և Արդարադատության նախարարության «մանրակրկիտ ուսումնասիրություն»։ Մասկը նախկինում հայտարարել էր, որ Էպշտեյնի գործով փաստաթղթերը չեն հրապարակվել, քանի որ Թրամփը ներգրավված է եղել դրանում։ Փետրվարի 27-ին Արդարադատության նախարարությունը գաղտնազերծեց այս գործով նյութերը, սակայն ավելի ուշ ԱՄՆ գլխավոր դատախազը և արդարադատության նախարար Փեմ Բոնդին մեղադրեցին ՀԴԲ-ին «հազարավոր էջեր փաստաթղթեր» թաքցնելու մեջ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30