Արամ Ղազարյանը նշանակվել է ոստիկանության պետի պաշտոնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝

Արամ Ղազարյանին նշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ»,-նշվում է որոշման մեջ:

Հունիսի 2-ին վարչապետի որոշմամբ Արամ Հովհաննիսյանն ազատվել էր ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից։ Արամ Ղազարյանն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր Լոռու մարզպետի պաշտոնից։ 

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30