Այսօր աշխարհում շատ ազգեր դեռ երազում են պետություն ունենալու մասին, իսկ մեր պետությունը 34 տարեկան է. Արմեն Սարգսյան

Հայաստանի առաջին Հանրապետության տոնի առթիվ ուղերձ է հղել ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա մասնավորապես, նշել է. «Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձն է՝ Հանրապետության տոնը:

Պետականություն ունենալը, առավել ևս այն գործով արժևորելը, պահպանելն ու զարգացնելը խելացի, իրենց ուժը գիտակցող և ինքնության համար արժանապատվորեն պայքարող ազգերին տրվող շնորհ է:

Առաջին հանրապետության փորձը, իր ձեռքբերումներով ու ձախողումներով հանդերձ, կարևոր դաս է մեզ համար և հիշեցում, որ այսօր աշխարհում շատ ազգեր դեռ երազում են պետություն ունենալու մասին…Իսկ հայոց նոր պետականությունն արդեն 34 տարեկան է»։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031