Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնյա է ձերբակալվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնյա է ձերբակալվել։

Այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

 «Հայտնում ենք, որ քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում` նախաքննության շահերից ելնելով»,- նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանում։ 

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031