Մենք պատրաստվում ենք ամբողջությամբ գրավել Գազան. Նեթանյահու

«Իսրայելը պատրաստվում է ամբողջական վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի նկատմամբ», — այսօր հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ Գազայում մարտերը «կատաղի բնույթ են կրում, սակայն իսրայելական բանակը մոտ է վերջնական խնդրի կատարմանը»։

Անդրադառնալով մեղադրանքներին, թե Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայի բնակչությունը հայտնվել է զանգվածային սովի շեմին՝ Նեթանյահուն պնդել է, թե «Համաս»-ի հանդեպ լիակատար հաղթանակը կփոխի այդ իրավիճակը։

«Երբ Գազայի ողջ հատվածը վերահսկվի մեր կողմից, մենք կկարողանանք այնտեղ ընդունել խաղաղ բնակչությանն ու մարդասիրական օգնություն տրամադրել նրանց՝ հաստատ իմանալով, որ այդ օգնությունը «Համաս»-ի ձեռքում չի հայտնվի», — նշել է Իսրայելի վարչապետը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031