Wizz Air-ը Հայաստանից նոր ուղղություններով թռիչքները կմեկնարկի հոկտեմբերի 1-ից

Wizz Air ավիաընկերությունը  Հայաստանից նոր ուղղություններով թռիչքները կմեկնարկի 2025 թվականի հոկտեմբերի 1-ից: Առաջին թռիչքը կիրականացվի դեպի Պրահա:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց  «Wizz Air Hungary»-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները՝ ընդգծելով, որ բոլոր նոր ուղղություններով թռիչքները կմեկնարկեն հոկտեմբերի 1-28-ի ընթացքում:

Ընկերության տնօրենն ընդգծեց՝ 2025 թվականին Wizz Air-ի երթուղային ցանցը Հայաստանից կներառի ընդհանուր 17 ուղղություն դեպի10 երկրներ՝ ապահովելով ավելի քան 1.2 միլիոն տեղ ուղևորների համար:

«Երևանում բացվող բազայում կտեղակայվի ժամանակակից երկու Airbus A321neo ինքնաթիռ: Այս ինքնաթիռները նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատ ապահովում են վառելիքի սպառման և CO₂ արտանետումների 20 տոկոսով  կրճատում, ինչպես նաև աղմուկի 50 տոկոսով նվազեցում: Այսինքն, սա նաև քիչ ազդեցություն է ունենալու շրջակա միջավայրի աղտոտվածության վրա»,- ասաց Տիշները: 

Նա նշեց՝ թռիչքները մի շարք ուղղություններով կլինեն շաբաթական երեք անգամ,  որոշ ուղղություններով՝ երկու անգամ: Ավիաընկերությունը նաև մեծացնում է դեպի Դորտմունդի չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4 չվերթի։

Միակողմանի տոմսի գինը ներառում է վարչական վճար և ձեռքի փոքր ուղեբեռ (առավելագույն չափսեր՝ 40x30x20 սմ): Անիվավոր ճամպրուկների և գրանցված ուղեբեռի այլ տեսակների համար գանձվում է լրացուցիչ վճար։ Գինը գործում է միայն wizzair.com կայքում և WIZZ բջջային հավելվածի միջոցով ամրագրման դեպքում։ Նշված գներով տեղերի քանակը սահմանափակ է։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031