Գագիկ Ծառուկյանն առաջարկում է համաներում անել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ Հատիս լեռան վրա կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության ավարտից հետո մեծ հնարավորություններ կբացվեն փոքր ու միջին բիզնեսի համար, աշխատատեղեր կստեղծվեն ։

Արագածավան համայնքում մայիսի 16-ին քարոզարշավի ժամանակ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ արձանի կառուցման  նախաձեռնությունն  ի նշան ազգային վերածննդի է արվել։«Մենք հզոր պատմություն ունեցող  ժողովուրդ ենք եղել, դրա համար էլ իմ մտքով անցավ, որ ես կարողանամ Հիսուս Քրիստոսի արձանը կառուցել, որ իմ ազգը աշխարհով մեկ ասելու բան ունենա»,-ասաց նա։

Ծառուկյանը քաղաքացիների հետ հանդիպմանը նշեց, որ իրենց նախընտրական ծրագիրը գրվել է ժողովրդի հետ շփումների արդյունքում։«Ես այս հող ու ջրում մեծացած մարդ եմ, սովորական աշխատող ընտանիքից  կայացել եմ, միշտ իմ ազգի պատիվը բարձր եմ պահել, ժողովրդին ինչով կարողացել  օգնել եմ։ Բայց օգնելով երկիր չես պահի։ Անգիր գիտեմ մեր ժողովրդին ինչ է պետք։ Ժողովուրդն ուզում է, որ մատից փուշ հանող լինի, իսկ մենք լավ թիմ ունենք, լավ փորձ ու ցանկություն և կարող ենք  գումարները ճիշտ նպատակին ծառայեցնել»,-ասաց նա։

ԲՀԿ կուսակցության առաջնորդը նշել է, որ իրենց նախընտրական  ծրագրի կարևոր կետերից է կրթությունն ու առողջապահությունը անվճար դարձնելը, ինչպես նաև շարունակել զարգացնել սպորտը հատկապես համայնքներում։

«Բոլոր գյուղերում այսօր պետք է սպորտդպրոցներ բացվեն, որպեսզի երեխաները կտրվեն փողոցից և առողջ մեծանան»,-ասել է նա։Գագիկ Ծառուկյանն առաջարկում է նաև համաներման հնարավորություն  շնորհել կալանավորներին, քանի որ կալանավայրերն, ըստ իրեն, բավականին ծանրաբեռնված են։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031