Պետության քաղաքականության առանցքում են ծնելիության աճի, ընտանիքների բարեկեցության ծրագրերը. Թորոսյան

Մայիսի 15-ը Ընտանիքի միջազգային օրն է :

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ քաղաքացիներին: Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ։

Տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու ընտանիքի դերն իրավագիտակից հասարակության ձևավորման և պետության զարգացման գործում։ Այս նպատակով պետության քաղաքականության առանցքում շարունակում է լինել այնպիսի ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացումը, որոնք միտված են ծնելիության աճի խթանմանը, ընտանիքների կենսապայմանների բարելավմանն ու սոցիալական երաշխիքների ընդլայնմանը։

Մասնավորապես շարունակվում է երեխայի ծննդով պայմանավորված նպաստների տրամադրման և ընդլայնման գործընթացը․ ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված ամսական 50 հազար դրամ աջակցությունն արդեն իսկ սահմանվել է որպես պետական նպաստ, իսկ 2026 թ․ սեպտեմբերի 1-ից կբարձրանա նաև առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 300 հազար դրամից դառնալով 500 հազար դրամ։ Երեխա ունեցող ընտանիքների, ինչպես նաև Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրերը ևս շարունակում են դրական ցուցանիշներ արձանագրել։

Ոլորտային քաղաքականության առաջնահերթություններից է նաև հղիության և հետծննդաբերական շրջանում կանանց համար աշխատանքային ճկուն հնարավորությունների ապահովումը, ինչպես նաև ավագ սերնդի մեր սիրելի ներկայացուցիչների առողջ և ակտիվ ծերացմանն ու ներուժի օգտագործանն ուղղված ծրագրերի իրականացումը։

Սիրելի՛ քաղաքացիներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ տոնի առթիվ և մաղթում եմ բարեկեցություն, առողջություն և խաղաղություն բոլորիդ ընտանիքներին»:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930