Skip to main content

Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։

«Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ արդյունավետ զրույցի ընթացքում քննարկեցինք տարածաշրջանային զարգացումները և պարզաբանեցինք, որ Իրանը միշտ կկատարի պատմական պարտականությունը՝ որպես Հորմուզի անվտանգության պաշտպան»,- X-ի էջում իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ նախարարը։

Արաղչին նաև ընդգծել է, որ Իրանը բոլոր բարեկամ երկրների հուսալի գործընկերն է, և այդ երկրները կարող են հույսը դնել առևտրի անվտանգության վրա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031