Skip to main content

Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի ժամկետը 45-օրով երկարաձգվել է․ ԱՄՆ Պետդեպարտամենտ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հաստատված հրադադարի ժամկետը 45-օրով երկարաձգելու մասին։

«Մայիսի 14-ին և 15-ին Միացյալ Նահանգները հյուրընկալեց Իսրայելի և Լիբանանի միջև երկօրյա բարձր արդյունավետ բանակցություններ։ Ապրիլի 16-ին հաստատված հրադադարը կերկարաձգվի 45 օրով՝ շարունակական առաջընթացն ապահովելու համար։

Պետդեպարտամենտը կվերսկսի բանակցությունները հունիսի 2-ին և 3-ին։

Բացի այդ, անվտանգության ուղղությունը կմեկնարկի Պենտագոնում մայիսի 29-ին՝ երկու երկրների ռազմական պատվիրակությունների մասնակցությամբ։

Մենք հույս ունենք, որ այս քննարկումները կնպաստեն երկու երկրների միջև երկարատև խաղաղության հաստատմանը, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար ճանաչմանը, ինչպես նաև իրական անվտանգությանը նրանց ընդհանուր սահմանի երկայնքով»,-գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոթը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031