Թրամփը պատմել է Կիմ Չեն Ընի հետ «շատ լավ շփումների» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ հայտարարել է, որ շփումներ է ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, և իրենց հարաբերությունները բնութագրել է որպես «շատ լավ». հայտնում է CNN-ը:

«Գիտեք, ես շատ լավ հարաբերություններ ունեմ Կիմ Չեն Ընի հետ, բավականին հանգիստ»,- ասել է Թրամփը լրագրողներին նախագահական ինքնաթիռում՝ Չինաստանից վերադառնալիս։

Հարցին, թե արդյոք շփվե՞լ է նրա հետ, Թրամփը պատասխանել է. «Այո՛»։

«Էական չէ, ես ձեզ դրա մասին չեմ պատմի»,- ասել է Թրամփը, երբ հարցրել են, թե քանի անգամ են նրանք բանակցություններ անցկացրել։ «Նա հարգանքով է վերաբերվել մեր երկրին։ Ես ուզում եմ, որ նա հարգալից լինի։ Նա հարգանքով է վերաբերվել մեր երկրին»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև հայտնել է լրագրողներին, որ Պեկին իր այցի ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ քննարկել է Հյուսիսային Կորեայի հարցը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930