Սլովակիայում թռիչքի ժամանակ ուղևորատար ինքնաթիռին կայծակ է հարվածել

Կայծակի հարվածի պատճառով ընդհատվել է Wizz Air ավիաընկերության՝ ուրբաթ օրվա Բրատիսլավա-Կոշիցե չվերթը։ Անձնակազմը ստիպված է եղել վերադառնալ մայրաքաղաք, հայտնում է tvnoviny.sk-ն։

Ուրբաթ օրը՝ մայիսի 15-ի կեսօրին, կայծակը հարվածել է Wizz Air ավիաընկերության ինքնաթիռին, որը Բրատիսլավայից ուղևորվում էր Կոշիցե։

«Սրահում տհաճ հոտ էր զգացվում։ Մեզ ասացին, որ պետք է վերադառնանք Բրատիսլավա և մանրամասները կիմանանք վայրէջքից հետո։ Երբ վայրէջք կատարեցինք, մեզ հայտնեցին, որ ինքնաթիռին կայծակ է հարվածել»,- կայքը մեջբերում է չվերթի ուղևորներից մեկի խոսքը։

Հաղորդվում է նաև, որ ուղևորներին որպես այլընտրանք առաջարկվել է ավտոբուսային փոխադրում։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930