Ադրբեջանում Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր ավելի քան 220 շիա հավատացյալ է ձերբակալվել. Արիֆ Յունուս

Ադրբեջանում փետրվարի 28-ից, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը սկսեցին ռազմական արշավը Իրանի դեմ, մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 220 շիա հավատացյալ է ձերբակալվել. Facebook սոցիալական ցանցում դրա մասին հայտնել է իրավապաշտպան Արիֆ Յունուսը։

«Ոմանք ուշադրություն են դարձրել այն փաստին, որ հունվարի 15-ի հին ցուցակում կար 340 քաղբանտարկյալ։ Իսկ այժմ ցուցակում կա 328 մարդ, այսինքն՝ ցուցակը կրճատվել է 12 հոգով։ Սակայն իրականում այս անճշտությունն առաջացել է Ադրբեջանի իշխանությունների մեղքով։ Բանն այն է, որ մի կողմից համաներմամբ բազմաթիվ հավատացյալներ ազատ են արձակվել։ Ընդհանուր առմամբ, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ն ազատ է արձակվել 122 մարդ, որոնցից 118-ը հավատացյալներ են։ Սակայն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկսվելուց հետո Ադրբեջանում սկսվեց հավատացյալների ձերբակալությունների նոր արշավ»,- նշել է Յունուսը։

Ըստ իրավապաշտպանի՝ ձերբակալությունները շարունակվում են մինչ օրս։

«Ցավոք, հավատացյալների ձերբակալությունների մասին տեղեկություն ստանալը, հատկապես Ադրբեջանի շրջաններում, շատ դժվար է. այդ աշխատանքը շարունակվում է, և առայժմ մեզ հաջողվել է պարզել 30 հավատացյալի անուն, որոշները՝ ոչ ամբողջական տեսքով։ Ուստի նոր ցուցակում 328 մարդու անուն կա, բայց դա այն անձանց թիվն է, ում անունները մեզ հաջողվել է հավաստիորեն պարզել։ Իրականում ձերբակալվածների թիվը շատ ավելի մեծ է և տատանվում է 400-450 մարդու սահմաններում»,- հավելել է նա։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031