«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով անցնող անձը գույքեր է հափշտակել, թղթեր կեղծել, փողեր լվացել. նախաքննության ավարտ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդական, «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում ընդգրկված Վ. Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում նաև Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով (փողերի լվացումը):

Մասնավորապես նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ. Ա.-ն իր հափշտակած 8 հողամասի հանցավոր ծագումը թաքցնելու, դրանց նկատմամբ սեփականության իրավունքի օրինական ձեռքբերման պատրանք ստեղծելու, ինչպես նաև հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով իր մոր հետ կնքել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագրեր, որոնց արդյունքում խարդախության եղանակով հափշտակել է հիշյալ 8 հողամասը՝ միաժամանակ իրականացնելով հանցավոր ճանապարհով ստացված հողամասերի փոխանցում, ձեռքբերում, տիրապետում և տնօրինում:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հողամասերը վերադարձվել են համայնքին:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930