Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ հայը նվաստացած չէ, հայը ուժեղ է․ միասին տալու ենք չարի վերջը․ Սամվել Կարապետյանը՝ Գեղարքունիքի բնակիչներին

Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները քարոզարշավ էին իրականացնում Գեղարքունիքի մարզում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, տնային կալանքով պայմանավորված, հեռահար ձևաչափով է մասնակցել քարոզարշավին ու ուղերձ հղել մարզի բնակիչներին։

«Շնորհակալություն եմ հայտնում, որ հենց առաջին օրից մեր կողքին եք, օգնում եք մեզ ազատագրել մեր հայրենիքը մեր երկրին այսքան չարիք բերած իշխանությունից։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր Գեղարքունիքի ժողովուրդը իրեն զգա շատ ապահով, շատ խաղաղ, ապրի բարեկեցիկ կյանքով։ Դրա համար մենք պետք է միասին անենք գլխավոր քայլը՝ տանենք մեծ հաղթանակ, իսկ դրանից հետո տանելու ենք ուրիշ հաղթանակներ։

Հաղթելու ենք աղքատությանը, վախը, միավորելու ենք մեր պառակտված ժողովրդին։ Մենք ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ հայը նվաստացած չէ, հայը ուժեղ է, արժանապատիվ է։ Դուք պետք է մեզ օգնեք հաղթել չարին։ Մենք միասին տալու ենք չարի վերջը։ Փոփոխությունը գալիս է, հաղթանակը գալիս է, ուժեղ Հայաստանը գալիս է»,-ասել է Կարապետյանն իր ուղերձում։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930