Երեխե՛ք, դասից փախե՞լ եք. լրիվ իմ հետևից եք ընկել, հեսա ընդդիմությունն էլի սկսելու է. Փաշինյանը՝ երեխաներին

Նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք անդամների հետ Արմավիրի մարզում է:

Գայ համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետին են մոտեցել մի խումբ երեխաներ:

«Երեխե՛ք, էս դասից փախե՞լ եք: Ասում են՝ այո: Դուք լրիվ իմ հետևից եք ընկել, հեսա ընդդիմությունն էլի սկսելու է»,- ժպիտով ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է, թե նորից սկսվելու են իր հասցեին մեղադրանքները:

«Երեխե՛ք, հիմա սենց ենք անում, ես կիջնեմ, կկանգնեմ այստեղ, դուք հերթով ստանում եք ու արագ վազքով դպրոց, եղա՞վ, միանգամից դասի»,- նշել է Փաշինյանը և երեխաներին «սրտիկով» թխվածքաբլիթ բաժանել:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930