Նրանք ուզում են բերել երաշխավորներ, որոնք 2020, 2022, 2023 թվականներին դավաճանեցին Հայաստանին ու դավաճանեցին Ղարաբաղի ժողովրդին․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմության մասին

Ես ինքս՝ որպես հարգանքի տուրք տասնյակ անգամներով ծնկի եմ եկել մեր նահատակների հուշարձանների և հիշատակի առաջ, նրանցից որևէ մեկը ոչ մի անգամ ծնկի չի եկել, և ես ասում եմ մեր նահատակների հիշատակի առաջ ժողովուրդը նրանց պետք է բերի ծնկի, այս մասին Արմավիրում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ընդդիմության մասին։

«Առաջիկա ընտրություններում մեր ամենակարևոր անելիքն է՝ տեր կանգնել խաղաղությանը, նրանք ուզում են սպանել մեր 9-ամսյա մանուկին, մեր խաղաղությանը, որը ստեղծվել է մեր նահատակների արյան գնով, մեր ժողովրդի զրկանքների գնով, նրանք խոսում են, որ մենք ի վիճակի չենք հոգ տանել մեր 9-ամսյա մանուկի մասին, նրանք ուզում են բերել երաշխավորներ, երաշխավորներ, որոնք 2020, 2022, 2023 թվականներին դավաճանեցին Հայաստանին ու դավաճանեցին Ղարաբաղի ժողովրդին, նրանք էլի ուզում են բերել այդ երաշխավորներին՝ Հայաստանի ժողովրդին թնդանոթի միս դարձնելու համար, մենք դա թույլ չենք տալու, նրանք ուզում են մեր 9-ամսյա մանկիկին հանձնել որբանոց, մենք դա թույլ չենք տալու»,-ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031