Վինիսիուսի պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում մենք չենք շտապում․ Պերես

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն անդրադարձել է թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործող պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ ընթացող բանակցություններին։

«Վինիսիուսի պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում մենք չենք շտապում։ Առջևում մի ամբողջ մրցաշրջան ունենք՝ այդ թեմայով խոսելու համար։ Դուք կարծում եք, թե ես եմ ամեն ինչի համար պատասխանատու, բայց դա սպորտային տնօրենի աշխատանքն է։ Վինիսիուսը «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Վինին մեզ համար հաղթեց վերջին Չեմպիոնների լիգայում»,-Պերեսի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Վինիսիուսը Մադրիդի «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրն «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930