ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին զսպվածություն ցուցաբերել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, հաղորդում է The Guardian-ը։

Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Պակիստանում և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրում Հնդկաստանի ռազմական գործողությունների կապակցությամբ։

Գլխավոր քարտուղարը կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին ցուցաբերել առավելագույն ռազմական զսպվածություն։

«Գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է Հնդկաստանի կողմից վերահսկողության գծի և միջազգային սահմանի երկայնքով իրականացվող ռազմական գործողություններով։ Նա կոչ է անում երկու երկրներին էլ ցուցաբերել առավելագույն ռազմական զսպվածություն», — ասել է նա։

Գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ «աշխարհը չի կարող թույլ տալ ռազմական բախում Հնդկաստանի և Պակիստանի միջև»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031