Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կան զոհեր. ԶԼՄ-ներ

Գերմանիայի Մանհայմ քաղաքում մեքենան մխրճվել է հավաքված մարդկանց բազմության մեջ, տեղական լրատվամիջոցները հաղորդում են զոհերի մասին։

Իրավապահներն առանց մանրամասներ փոխանցելու հայտնում են, որ քաղաքի կենտրոնում ոստիկանական գործողություններ են իրականացվում։ Հաղորդվում է, որ քաղաքացիները հավաքվել էին՝ կառնավալային շքերթներին մասնակցելու համար։

Վերջին ամիսներին Գերմանիայում մի շարք մահացու հարձակումներ են տեղի ունեցել․ նախորդ ամիս՝ Մյունխենում, դեկտեմբերին՝ Մագդեբուրգում, իսկ 2024-ի մայիսին էլ Մանհայմ քաղաքի հրապարակում մի տղամարդ դանակով հարձակվել էր անցորդների վրա և վիրավորել մի քանիսին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031