Մակրոնը Եվրոպային կոչ է արել վերանայել պաշտպանական ծախսերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպացիներին կոչ է արել ավելացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ-ի ավելի քան 3 տոկոսի։ Այս մասին փոխանցել է «Комсомольская правда»-ն:

Սա առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի առաջնորդըց նոր թիվ է նշում:

«Վերջին երեք տարիների ընթացքում ռուսները ծախսում են իրենց ՀՆԱ-ի 10 տոկոսը պաշտպանության վրա: Մենք պետք է պատրաստվենք նրան, ինչ կարող է լինել ապագայում՝ թիրախում ունենալով ՀՆԱ-ի 3-ից 3,5 տոկոսը»,- ասել է Մակրոնը:

Նա նաև հավելել է, որ պետք է Եվրահանձնաժողովին մանդատ տրամադրեն նորարարական ֆինանսավորում օգտագործելու համար։ Դա նշանակում է կամ ընդհանուր փոխառություններ, կամ կայունության եվրոպական մեխանիզմ։ Առաջին հերթին անհրաժեշտ է 200 միլիարդ եվրո, որպեսզի կարողանան ներդրումներ կատարել:

Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարները 2 տոկոսով կբարձրացնեն դաշինքի ծախսերի ներկայիս թիրախային ցուցանիշը հունիսին Հաագայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն փետրվարի 14-16-ը Մյունխենի անվտանգության համաժողովում POLITICO պարբերականին հայտնել է, որ նոր թիրախը «զգալիորեն ավելի մեծ» կլինի, քան 3 տոկոսը:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930