Զելենսկու այցը Վաշինգտոն լիակատար քաղաքական և դիվանագիտական ​​ձախողում էր Կիևի համար․ Զախարովա

Զելենսկին Վաշինգտոնում իր պահվածքով հաստատեց, որ ինքն ամենավտանգավոր սպառնալիքն է համաշխարհային հանրության համար և տարված է պատերազմը շարունակելու մոլուցքով։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

«Զելենսկու այցը Վաշինգտոն լիակատար քաղաքական և դիվանագիտական ​​ձախողում էր Կիևի ռեժիմի համար»,- նշել է նա։

Զախարովայի խոսքով, Զելենսկին մերժում է խաղաղությունը, քանի որ նրա համար դա «մահվան պես մի բան է»։

Հիշեցնենք, որ երեկ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ թեժ բանավեճ է տեղի ունեցել Զելենսկու և Թրամփի ու Վենսի միջև։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930