Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Մեքսիկայի մրցաշարի կիսաեզրափակիչ

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը երրորդ հաղթանակն է տոնել Մեքսիկայի WTA մրցաշարում:

«Merida Open»-ի կանանց մենախաղի երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 103-րդ ռակետ, Ավստրալիայից Մայա Զոյնտի հետ: Մոտ երկու ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը հաղթել է երեք սեթից հետո` 4:6, 6:2 6:0 հաշվով:

Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Մեքսիկայի մրցաշարի կիսաեզրափակիչ:

Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Իր կարիերայի ընթացքում Ավանեսյանը դասակարգման աղյուսակում լավագույն արդյունքով եղել է 41-րդ տեղում:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031