Աբխազիայում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը

Աբխազիայում սկսել են գործել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընտրատեղամասերը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Ընտրողներին հասանելի է Աբխազիայի 152 ընտրատեղամաս, ևս երկուսը Ռուսաստանում՝ Մոսկվայում և Չերքեսկում: Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկվել է 134 հազար մարդ։

Ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլի հաղթող Բադրա Գյունբան և ընդդիմադիր Ադգուր Արձինբան։ Փետրվարի 15-ին կայացած առաջին փուլում Գյունբան ստացել է ձայների 46,38%-ը, իսկ Արձինբան՝ 36,92%-ը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930