Թրամփը այլևս հետաքրքրություն չի ցուցաբերում Ուկրաինայի հետ հազվագյուտ մետաղների մասին գործարք կնքելու հարցում. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այլևս հետաքրքրություն չի ցուցաբերում Ուկրաինայի հետ հազվագյուտ մետաղների մասին գործարք կնքելու հարցում։ Այս մասին գրել է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին։

«Թրամփն այս պահին շահագրգռված չէ վերսկսել ուկրաինական հանքային գործարքը»,- նշում է հրատարակությունը։

Ավելի վաղ Սպիտակ տանը «Fox News»-ի թղթակից Ջեքի Հենրիխն ասել է, որ այս գործարքի ստորագրումը չեղարկվել է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թրամփի միջև ծագած սկանդալից հետո։ Սպիտակ տունը հաստատել է այս տեղեկությունը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031