Լուկաշենկոն ներում է շնորհել ևս 23 բանտարկյալի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել ևս 23 մարդու, ովքեր դատապարտվել են «ծայրահեղական բնույթի» հանցագործությունների համար։ Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունը։

Նրանք բոլորը ներման միջնորդություններ են գրել, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

2024 թվականի սկզբից ի վեր սա Բելառուսում բանտարկյալների իններորդ ներումն է։ Անցած տարի ընդհանուր առմամբ ազատ է արձակվել 227 մարդ։

“Вясна” կենտրոնի տվյալներով՝ հունվարի 18-ի դրությամբ Բելառուսում բանտում գտնվում է քաղաքական դրդապատճառներով ազատությունից զրկված 1244 մարդ։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930